Ողջունում եմ Ձեզ իմ անձնական էջում, այսուհետ իմ պատգամավորական գործունեության հետ կապված բոլոր նորո

Կենսագրություն










Վահան Բաբայան 
                                    


Ծնվել է  1980թ. նոյեմբերի 26 Երևանում :

1997թ.–ին գերազանցությամբ ավարտել է  Ա.Չեխովի անվան Երևանի  թիվ  55  միջնակարգ դպրոցը:

2003թ.-ին ավարտել է Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ -ի  պատմա-աշխարհագրական ֆակուլտետի պատմության և իրավագիտության բաժինը:

2003-2005թթ.-ին  ծառայել է ՀՀ  զինված ուժերում, պարգևատրվել է Հայոց բանակի գերազանցիկ կրծքանշանով:

1999-2000թթ. հանդիսացել է Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ -ի  պատմա-աշխարհագրական  ֆակուլտետի ուսանողական խորհրդի նախագաh:Այնուհետև նույն համալսարանի ուսանողական խորհրդի փոխնախագաh:


2000-2001թթ. ուսանողական շարժման հետևանքով ձևավորված                                                                       
<< Երիտասարդական ուժերի համագործակցության >> քարտուղար:

2001-2003թթ. հանդիսացել է << Հանրապետություն >>  կուսակցության երիտասարդական թևի նախագահ,  2005-ին քաղաքական խորհրդի անդամ:

2006թ. –ին դուրս գալով << Հանրապետություն >>  կուսակցությունից` անդամագրվել է Հայաստանի Երիտասարդական կուսակցությանը, ընտրվելով կուսակցության փոխնախագահ:

2007թ. դեկտեմբերին ընտրվել է Հայաստանի Երիտասարդական կուսակցության նախագահ:

2010թ.-ին հիմնադրել է Հայաստանի Երիտասարդական Կառավարություն և Երևանի Երիտասարդական Քաղաքապետարան նախագծերը և համակարգել դրանք:

2011թ. հունվարին Հայաստանի Երիտասարդական կուսակցության համագումարի որոշմամբ անդամագրվել է  ԲԱՐԳԱՎԱՃ ՀԱՅԱՍՏԱՆ կուսակցությանը:

2011թ. փետերվարից հանդիսանում է ԲՀԿ քաղաքական խորհրդի անդամ:

2005թ. ավարտել է ԱՄՆ պետքարտուղարության և NDI –ի կողմից կազմակերպված Ասիաի և Եվրոպայի երիտասարդ առաջնորդների դասընթացները` Մակեդոնիայում:

2010 թ. դեկտեմբերին ՌԴ Դաշնային խորհրդի նախագահի հրավերով  մասնակցել է << Աշխարհն առանց  ֆաշիզմի >>  համաշխարհային վեհաժողովի աշխատանքներին:

2011թ. հուլիսին ղեկավարել է երիտասարդների հայկական  պատվիրակությունը << Սելիգեր 2011 >> միջազգային կրթական ֆորումի երիտասարդական կառավարություններ հերթափոխում:

2011 թ.-ի օգոստոսին ղեկավարել  ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հովանու ներքո անցկացվող << Ծաղկաձոր 2011 >> միջազգային երիտասարդական հավաքը, որին իր ողջույնի խոսքն էր հղել ՌԴ ներկայիս նախագահ Վ.Վ.Պուտինը:

2011 թ.-ի դեկտեմբերին  ղեկավարաել է Հայաստանի   պատվիրակությունը  ՌԴ  արտաքին գործերի նախարարության կողմից կազմակերպված  << Երիտասարդությունը ԱՊՀ ապագան է >> խորագրով  համաժողովին:

2012  մայիսի 6-ին ՀՀ ԱԺ պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով ԲԱՐԳԱՎԱՃ ՀԱՅԱՍՏԱՆ կուսակցությունից:

Ամուսնացած է:

Комментариев нет:

Отправить комментарий